Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐ՝ ԸՍՏ ՀՄԱՅԱԿԻ

Մայիս 26,2009 00:00

\"\"

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտնեց, թե ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի համար՝ ըստ նրանց կիրառած տեխնոլոգիաների, մշակել է կարգախոսներ: Եվ այսպես, ՀՀԿ-ի համար ընտրել է «Ավլեմ-թափեմ փոշին» երգը՝ որպես մարշ: ԲՀԿ-ի համար ընտրել է «Ես արժանի մրցակից եմ չոռնիներին» կարգախոսը, որի առիթ է դարձել Գագիկ Ծառուկյանի սպիտակ կոստյումը: ՀԱԿ-ի համար բնութագրական համարեց «Պայքար, պայքար մինչեւ հեչ» կարգախոսը, որը Հմայակ Հովհաննիսյանը բացատրեց այսպես. «Մարդիկ սպասում են արդյունքների, իսկ կոնգրեսն արդյունքների հասնել չի շտապում: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է Միտերանի փորձը, որը 6 անգամ պարտվել է. մի՞թե կոնգրեսը նախապատրաստվում է պարտության»:
ՕԵԿ-ի կապակցությամբ քաղաքագետը մասնավորապես առաջարկեց «Մեր էգը ձեր որձերից լավ է» կարգախոսը: Ժողովրդական կուսակցության ղեկավարի կարգախոսն էլ, ըստ նրա՝ հետեւյալն է. «Ես ինքս տեխնոլոգիա եմ, եւ որեւէ տեխնոլոգիայի կարիք չունեմ»: Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն քարոզարշավում պիտի հանդես գար «Արա վայ, վայ…» երգով, քանի որ պատրաստ չէ ընդդիմադիր դաշտում հանդես գալ: Եվ վերջապես, քանի որ ՀԱՍԿ-ի կիրառած տեխնոլոգիան համեմատեց Լեյտենանտ Շմիդի զավակների հետ՝ նրանց առաջարկեց «Զավակը ես եմ՝ նա չի» կարգախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել