Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐԵԼ Է ՈՐԴՈՒ ԱՉՔԵՐԸ

Մայիս 23,2009 00:00

Ա\"\"ՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները քննում են սահմռկելի մի հանցագործություն: Բեյկերսֆիլդ քաղաքի 34-ամյա բնակիչ, հաշմանդամ Էնջել Մենդոզան, «հրեշտակների փոշի» անվանումով հալյուցինոգեն պրեպարատի ազդեցության տակ հարձակվել է 4 տարեկան որդու վրա եւ փորձել է ուտել նրա աչքերը:

Իրավապահները գտել են փոքրիկ տղային ամբողջովին մերկ, արյան լճակի մեջ, թեւերին հոր ատամների բազմաթիվ հետքերով: Բժիշկներն արձանագրել են փոքրիկի ձախ ակնախնձորի եւ աչքի նյարդի բացակայում, մյուս աչքին եւս մեծ վնաս է հասցված, որի ֆունկցիաները դժվար թե վերականգնվեն: Ըստ ամենայնի, տղան գիտակցել է կատարվածը, հետագայում նա ոստիկաններին ասել է՝ «Հայրիկը կերավ իմ աչքերը»: Սադիստ հորը ձերբակալել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել