«Առավոտին» ուղարկված նամակից տեղեկացանք, որ Զարեհ Մգրդիչեանը նկարիչ է, ծնվել է Սիրիայում, այնուհետեւ տեղափոխվել ԱՄՆ: Նա ունեցել է բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսներ: Հետաքրքիր են հատկապես Զարեհի դիմանկարները, որոնք պատկերում են Շարլ Ազնավուրին, Հակոբ Օշականին, տնանկ Հակոբին, Արմինեին եւ այլոց:
Զարեհը 1998-ին 32 րոպեանոց մի ֆիլմ է նկարել՝ «Թուրքական սուպ՝ հայկական ոսկորներով», որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը եւ տեղադրված է ինտերնետում՝ https://www.youtube.com/ watch?v=urWCGtI7XXc-: Ֆիլմում թուրքին մարմնավորած տղամարդը Արամ Փարիհանյանն է: Թուրքական հագուկապով տղամարդը սայլի վրա տանում է թափանցիկ տարայի մեջ լցված մարդկային ոսկորներ՝ «Թուրքական սուպը՝ հայկական ոսկորներով», որը տեսնելիս անցորդները դատապարտում են ցեղասպանություն իրականացրած երկրին: