Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

Մայիս 23,2009 00:00

\"\"

Երեկ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը սկսեց կեսկատակ, կեսլուրջ՝ այս օրերին ՀՀ ԱԺ-ում ծավալված, իր ձեւակերպմամբ՝ անեկդոտիկ քննարկումներից, որոնք վերաբերում էին խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայությունից մշտական տեսուչ նշանակելուն. «Մի հզոր ընդվզում է սկսվել խորհրդարանում, որի պատմության վերջին 10 տարվա ընթացքում այսպիսի աղմուկ-աղաղակ չի եղել, ինչպես այս օրերին: Բայց ի՞նչ է տեղի ունեցածը. մի հերթական խեղկատակություն: Կառավարությունը, որեւէ միջոց չունենալով հաղթահարել տնտեսական ճգնաժամը, կարծում է, որ դա կարող է անել հարկային վարչարարությունը խստացնելով, եւ սկսել է խոշոր ձեռնարկատերերից: Հիմա ԱԺ-ում մի թատրոն են խաղում: Մեր ձեռնարկատերերն էլ, չգիտեմ, հումորի զգացո՞ւմ կամ հասկացողությո՞ւն չունեն, բայց կարծում եմ, չեն գիտակցում, թե դա ինչ գանձ է իրենց համար: Քանի որ հարկային ծառայության կողմից նշանակված տեսուչին հաջորդ օրը ցանկացած օլիգարխ ոտով-գլխով կգնի, ու այդ տեսուչը ոչ թե կլինի հարկային ծառայության հսկիչը այդ ձեռնարկությունում, այլ՝ այդ ձեռնարկության «մարդը» հարկային ծառայությունում: Այս բացատրությունից հետո ես վստահ եմ, որ վաղը բոլորը միաձայն կքվեարկեն այդ օրենքի օգտին»:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել