Դերասանուհի Նիկոլ Քիդմանն ու իր ամուսին Կիթ Ուրբանը որոշել են ետ չմնալ մոդայի աշխարհի մնացած հեղինակություններից ու թողարկել սեփական զգեստների մի ամբողջ հավաքածու, կոշիկներ, ինչպես նաեւ հանգստի մեկնելու համար նախատեսված պարագաներ: Նշենք, որ Նիկոլն ու Կիթը հավաքածուն անվանել են «Hank Evie»: Հարկ է նշել, որ այս նախագիծը կյանքի է կոչվել Կիթ Ուրբանի շնորհիվ, քանի որ մինչ հավաքածուն ստեղծելը, վերջինս իր վեբ կայքում «Hank Evie» լոգոյով շապիկներ է վաճառել ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Հավաքածուի մեջ տեղ են գտել բազմապիսի շապիկներ, գիշերազգեստներ, տղամարդու եւ կնոջ ներքնաշորեր, պայուսակներ, գոտիներ, կոշիկներ: Նշենք նաեւ, որ այս տարվա ամռանը Նիկոլն ու Կիթը դառնալու են ծնողներ, հետեւաբար չի բացառվում, որ նրանց ստեղծած հավաքածուում ապագայում ավելանան նաեւ մանկական հագուստ ու պարագաներ:
Ե. Հ.