Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՐԵՐԻՑ

Մայիս 22,2009 00:00

Ամերիկուհին երկու երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ տարբեր հայրերից, մի քանի րոպե տարբերությամբ։ Ստացվում է, որ ինն ամիս առաջ անհնարին իրողություն է գրանցվել. Միա Վաշինգթոնը հղիացել է միաժամանակ ամուսնուց ու սիրեկանից։ Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Նշենք, որ այժմ երեխաները տասնմեկ ամսական են։ Մոր մոտ առաջին կասկածները ծագել են այն ժամանակ, երբ նա հասկացել է, որ տղաները նման չեն իրար։ Նա հիվանդանոց էր դիմել ԴՆԹ հետազոտություն անցկացնելու համար, եւ հաստատվել էր, որ երեխաները տարբեր հայրերից են։ Ըստ մասնագետների՝ տարբեր կենսաբանական հայրերից երկվորյակներ ունենալու հնարավորությունը շատ հազվադեպ է գրանցվում՝ միլիոնից մեկ դեպքում։

Ջեյմս Հարիսոնը, ով ապրում է տիկին Վաշինգթոնի հետ, համաձայնել է ներել անհավատարիմ կնոջը եւ սեփականի պես դաստիարակել երկու տղաներին։

Զույգը դեռեւս ցնցված է բացահայտումից։ Միան եւ Ջեյմսը չեն պատրաստվում թաքցնել երեխաներից, որ նրանք տարբեր հայրերից են։ Եթե ապագայում տղաներից մեկը ցանկանա հանդիպել իր իսկական հորը, ապա նա այդպիսի հնարավորություն կստանա, նշել է մայրը։

«Ես ուրախ եմ, որ ԴՆԹ-ի ստուգումը չի քանդել իմ ընտանիքը։ Ջեյմսը լավ մարդ է, հիանալի հայր եւ իսկապես սիրում է երեխաներին»,- նշել է տղաների մայրը։ Ըստ tert.am-ի՝ Միան վստահեցնում է, որ ընդունել է իր սխալը եւ կրում է ողջ պատասխանատվությունը: «Ես խորհուրդ կտամ այլ կանանց՝ հեռու մնալ նման կապերից։ Մտածեք հետեւանքների մասին»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել