Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆԻՆ

Մայիս 22,2009 00:00

«ՀայART» մշակութային կենտրոնում մայիսի 20-ից բացվել է գեղանկարչական մեծ ցուցահանդես՝ «Երեւան, իմ սեր» խորագրով, որը կտեւի 15 օր: 50-ից ավելի արվեստագետների թվում մասնակցում են Հակոբ Հակոբյանը, Վարուժան Վարդանյանը, Արկադի Բաղդասարյանը (Արկո), Մարի Հակոբյանը, Հրանտ Թադեւոսյանը, Հարություն Հարությունյանը, Սամվել Սեւադան եւ այլք: Երիտասարդ, միջին եւ ավագ սերունդների նկարիչների 60-ից ավելի ստեղծագործությունները արտահայտում են նրանց սերը մայրաքաղաք Երեւանի նկատմամբ: Սերն արտահայտվում է տարբեր ձեւերով՝ սկսած կնոջ գլխին Երեւանի տեսարժան վայրերի (Վահե Գասպարյան), տարվա չորս եղանակներին Երեւանի բակի պատկերումով (Սաթենիկ Մելիքյան), աբստրակցիայով (Հայկ Խաչատրյան), վերջացրած բնանկարով (Հակոբ Հակոբյան), դիմանկարով (Մարիամ Համբարյան) ու ծաղիկների պատկերումով: Ցուցահանդեսը բացեցին Երեւանի կամերային երգչախումբը՝ իր կատարումով, եւ «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել