Լրահոս
Օրվա լրահոսը

Դուբցովան ամուսնալուծվում է

Մայիս 22,2009 00:00

Հարցազրույց՝ միմյանց դեմ

Հայտնի «Պլազմա» խմբի սոլիստ Ռոման Չերնիցինը ու նրա կինը՝ երգչուհի Իրինա Դուբցովան ամուսնալուծվել են, որովհետեւ վերջիններիս հարաբերությունները, ինչպես իրենք են ասում, անտանելի էին դարձել: Թվում էր, թե ամուսնալուծվելով, նրանք վերջ կդնեն անդադար վեճերին ու կռիվներին, սակայն զույգերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ: Ասում են՝ ընտանիքում «պատերազմական» վիճակ սկսողը Իրինան է եղել: Երգչուհին ռուսական մամուլում տված իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ամուսինն իր համար ընտանիքում պարզապես զրուցակից է: Ըստ Իրինայի, Ռոմանը երբեք չի հետաքրքրվում ոչ իրենով, ոչ էլ երեխայով: Իրինայի խոսքերով, ամուսնության օրվանից սկսած՝ ստիպված է եղել աշխատել ու հոգալ իրենց երկուսի, ապա նաեւ երեխայի բոլոր ծախսերը, որովհետեւ ամուսինը երբեք աշխատած փողը տուն չի բերել: Իրինան ասել է, որ Ռոմանն իր փողերը ծախսել է միայն զվարճությունների վրա:

Ի պատասխան կնոջ՝ Ռոմանը եւս հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին: Ռոմանն այդ հարցազրույցում այն աստիճան է անկեղծացել, որ հայտարարել է իրենց ամուսնալուծության բուն պատճառը: Նա հայտնել է, որ Իրինայից բաժանվում է, որովհետեւ նա դավաճանել է իրեն այլ տղամարդու հետ: Ռոմանի խոսքերով, Իրինան սիրեկան ունի, այդ պատճառով էլ նա հիասթափվել է ու սկսել կնոջ հանդեպ անտարբեր լինել: Ռոմանի խոսքերով, կնոջ դավաճանությունն իր համար դաժան հարված էր, ու շատ անսպասելի: Ռոմանը հայտարարել է, որ իրենց հարաբերություններն էլ երբեք չեն վերականգնվի, որովհետեւ Իրինան իր դավաճանությամբ վիրավորել է նրա ինքնասիրությունը:

Մամուլում միմյանց դեմ տված այս հարցազրույցներն ավելի են սրել իրավիճակն ու այժմ ոչ Իրինան, ոչ էլ Ռոմանը չեն ցանկանում իրար երեսի նայել: Իսկ ինչ վերաբերում է նրանց երեխային, որը, ի դեպ, երկուսի անկեղծ սիրո պտուղն է, ապա փոքրիկն իսկապես դարձել է կռվախնձոր: Կինը ամուսնուն չի թույլատրում այցելել երեխային, ամուսինը դատարան է կանչում կնոջը՝ երեխային նրանից վերցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել