Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ

Մայիս 22,2009 00:00

\"\"Սոֆիայում շարունակվում է շախմատի «Mtel-Masters» միջազգային ավանդական գերմրցաշարը, որն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ:

Յոթերորդ տուրում Մագնուս Կարլսենը պարտության մատնեց Լենյեր Դոմինգեսին, իսկ Վեսելին Տոպալով-Ալեքսեյ Շիրով, Վան Յուե-Վասիլի Իվանչուկ պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի:

Վերջին շրջանում ցանկացած շախմատիստի համար ահեղ մրցակցի ճանաչում ունեցող Իվանչուկի խաղը մի տեսակ չի ստացվում: Եվ անսովոր է նրան տարբեր մրցաշարերում ետնապահների շարքերում տեսնելը: Պատճառը, ամենայն հավանականությամբ, գերհոգնածությունն է:

Այս տուրից հետո աշխարհի վեց լավագույն գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1-2. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)՝ 4,5 միավոր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 4,5

3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 4,0

4. Վան Յուե (Չինաստան)՝ 3,5

5. Լենյեր Դոմինգես (Կուբա) 3,0

6. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)՝ 1,5

Ութերորդ տուրում միմյանց հետ խաղալու էին Շիրովը եւ Վան Յուեն, Իվանչուկը եւ Կարլսենը, Դոմինգեսը եւ Տոպալովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել