Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ՈՒԺԵՂՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ

Մայիս 22,2009 00:00

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 1-12-ը Չինաստանի Նինգբու քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Այս մասին Աթենքից պաշտոնական հաղորդում է տարածել ՖԻԴԵ-ի քարտուղարությունը:

Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք տրվել է տասը ուժեղագույն հավաքականների: Հայաստանից բացի, Նինգբույում հանդես են գալու Վրաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Լեհաստանը, Չինաստանը եւ Ասիայի, Ամերիկայի ու Աֆրիկայի չեմպիոն թիմերը:

Հայաստանի շախմատային դրոշի պատիվը կպաշտպանեն մեր լավագույնները՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել