Լրահոս
Օրվա լրահոսը

Ուելսը կբոյկոտի՞ Ադրբեջանի հետ խաղը

Մայիս 22,2009 00:00

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 6-ի Ադրբեջան-Ուելս հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ հյուրերը չեն բացառում այն բոյկոտելը: Բանն այն է, որ Ուելսի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ, պաշտոնական անձինք եւ երկրպագուներ կանգնել են մուտքի վիզա ստանալու խնդրի առջեւ: Նրանց խոսքերով, գլխավոր պատճառը հարեւան երկրում սահմանված կարգն է, ըստ որի՝ նրանք պետք է պաշտոնապես հրավիրված լինեն այդ երկիր:

Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Քերի Ստեննետն այդ առիթով հայտարարել է. «Մենք մի քանի անգամ այցելել ենք Լոնդոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն, սակայն գործը մեռյալ կետից չի շարժվել: Պատրաստվում ենք նամակ գրել թե՛ նրանց կառավարությանը, թե՛ այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիային: Մենք չենք մեկնի Բաքու, եթե մեզանից թեկուզ մեկը ստիպված լինի մնալ տանը»:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք պետք է մեկնի Ուելսի ընտրանու 70 երկրպագու, որոնցից 25-ը պատրաստվում է բարեգործական նպատակներով 2500 մղոն ճանապարհն անցնել ավտոմեքենայով: Նրանք պատրաստ են ճամփա ելնել արդեն այսօր: Սակայն դեռ սպասում են վիզաների ձեւակերպմանը: «Gol» ընկերության ներկայացուցիչներից մեկը՝ Տիմ Հարթլին էլ հայտարարել է, թե իրենց ընտրանու երկրպագուներին ոչինչ չի կարող կանգնեցնել: «Մենք, միեւնույն է, մեկնելու ենք: Վիզաներն ուզում ենք ստանալ Վրաստանում: Իսկ եթե այնտեղ էլ չտան, կարծում եմ, շատերին հետաքրքիր կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեսնել իրենց ճանապարհորդությունն ավարտելու պահանջով՝ վալիացի 25 երկրպագուների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել