Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ

Մայիս 22,2009 00:00

Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ուսամեդին Ջինթորուգը իր կուսակցության շարքեր է հրավիրել երկրի 9-րդ նախագահին՝ Սուլեյման Դեմիրելին։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը, հղում կատարելով Vesti.Az-ին։ «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հարգարժան քաղաքական գործիչը որոշի միանալ մեզ եւ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր գործում են հանրապետության ժողովրդավարացման ուղղությամբ»,- նշել է Ուսամեդին Ջինթորուգը։ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարը նաեւ հաղորդել է, որ ամռանը կավարտվի «Հայրենիք» կուսակցության հետ միավորման գործընթացը, որը ժամանակին ղեկավարել է Մասուտ Իլմազը, ով այնուհետեւ դարձել է Թուրքիայի փոխվարչապետ։ Ուսամեդին Ջինթորուգը իր կարծիքն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության շուրջ, որ վերջինս մտադիր է 2015թ. հեռանալ մեծ քաղաքականությունից։ Դեմոկրատական կուսակցության ղեկավարն այդ նորությունը որպես հաճելի անակնկալ է ընդունել, խորհուրդ տալով Էրդողանին՝ հանուն Թուրքիայի, ավելի վաղ ընդունել հեռանալու մասին որոշումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել