tert. am-ը, հղում կատարելով Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գերատեսչության տվյալներին, հաղորդում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում աջակողմյան ծայրահեղականների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացել է։ Եթե 2007թ. նրանց թիվը չէր գերազանցում 20 հազարը, ապա նախորդ տարի այն մոտեցել է 30 հազարին։ Գերմանիայի իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ բնակիչները, ովքեր քարոզում են նեոնացիստական եւ ուլտրաաջակողմյան հայացքներ, 2008թ. ընթացքում իրականացրել են գրեթե 20 հազար քրեական հանցագործություն, որոնցից 1094-ը կապված է բռնության դրսեւորման հետ։ Քսենոֆոբիայի սրում արձանագրվել է նաեւ Չեխիայում եւ մի շարք այլ երկրներում։ CVVM գործակալության հարցման արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիների 68%-ը համոզված է, որ ներգաղթյալները լուրջ խնդիրներ են առաջ քաշում, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։