Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՌՆԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԸ

Մայիս 22,2009 00:00

Սերբական եւ միջազգային ԶԼՄ-ները երեկ ամբողջ օրը տագնապի ազդանշան էին հնչեցնում. երկու նռնակով զինված մի տղամարդ, ներխուժել էր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի նստավայր: Երեկոյան պարզվեց, որ Տադիչը նստավայրում չէ, իսկ նռնակավորը ոչ թե խելագար է, ինչպես ենթադրում էին սկզբում, այլ՝ հուսահատ բիզնեսմեն Դրագան Մարիչը: Ուշ երեկոյան ոստիկաններն արդեն վնասազերծել էին Մարիչին, որը նախագահական նստավայր էր ներխուժել կեսօրին մոտ, եւ սպառնացել պայթեցնել ինքն իրեն, եթե չվերանայվի իր գործով դատավճիռը: 1992 թվականին Jat-Airways ավիաընկերությունը $1 մլն 355 հազարի տրանսֆերտը որպես վարկ է ձեւակերպել Մարիչի՝ Իրանում գտնվող ֆիրմաներից մեկի համար: Եվ հետո դիմել է դատարան՝ պահանջելով Մարիչից՝ վերադարձնել պարտքը: Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ ավիաընկերության՝ ինչի արդյունքում Մարիչի ընկերությունը սնանկացել է:

2004-ին հուսահատ Դրագան Մարիչը ութսունօրյա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան դատավճռի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել