Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու խոստում՝ խաղողագործներին

Մայիս 22,2009 00:00

\"\"

Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբավող համայնքների ղեկավարներին՝ քննարկելու խաղողի առաջիկա մթերումների հետ կապված հարցերը: Արմավիրի մարզպետարանի տվյալներով, Արա Գրիգորյանը հայտարարել է, որ քաջածանոթ է ոլորտում առկա խնդիրներին, մասնավորաբար՝ մթերման ծավալների սահմանափակ լինելու հարցին, սակայն հավաստիացրել է, որ չեն հուսահատեցնի այն խաղողագործներին, ովքեր նոր խաղողի այգիներ են հիմնել եւ այս տարի արդեն բերք են ունենալու։ Գործարարը նշել է, որ մարզի մի շարք խաղողագործներ գործարանի հետ պայմանագիր ունեն, սակայն գործարանը պատրաստ է, դրանից բացի, եւս 500 տոննա խաղող մթերել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ խոստացել է անել ամեն ինչ, որ բոլոր համայնքները կարողանան օգտվել ավելի խաղող մթերելու հնարավորությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել