Երեկ Ազատության պողոտայում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի դիմացի փողոցում, շարվել էին հայրենի ճանապարհային ոստիկանության մի քանի դատարկ մեքենաներ: Առաջին հայացքից թվաց, թե պողոտայում ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, բայց զարմանալին
այն էր, որ ոստիկանները հորիզոնում էլ չէին երեւում: Քիչ անց մեր թղթակցի ֆոտոխցիկն արձանագրեց, որ նրանք ուղղակի որոշել էին «մայովկա» անել հարեւան պուրակում: Սոված էին, մի կտոր հաց էին ուտում: Բռնվեցին:
Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ