Հայտնի երկվորյակներ Մերի Քեյթ ու Էշլի Օլսենները որոշել են մոդայի աշխարհի մասին մեծ գիրք գրել, որտեղ կտպագրվեն ոչ միայն էքսկլյուզիվ լուսանկարներ, այլեւ բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու հավաքածուներ իրենց հավաքածուներից: Բացի իրենցից, գրքի հերոսներից են նաեւ հայտնի հեղինակություններ Բոբ Կոլասալոն, Ջեկ Պիրսոնը, Թերի Ռիչարդսոնը եւ այլք: Քույրերի գիրքն անվանվել է «Influence», որը թարգմանաբար նշանակում է «Ազդեցություն»: Ամերիկյան Penguni Group գրահրատարակչությունը պլանավորել է գիրքը թողարկել այս տարվա աշնանը: