Լրահոս
Օրվա լրահոսը

Րիհանայի գաղտնի սերը

Մայիս 21,2009 00:00

Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հայտնի երգչուհի Րիհանային՝ Քրիս Բրաուն անունով մի համակրելի երիտասարդի հետ սիրաբանելիս: Րիհանային երիտասարդի գրկում կիսամերկ, համբուրվելիս լուսանկարել են Hilton Kingston հյուրանոցի լողավազանի մոտ, որտեղ նրանք հաճելի ժամանակ էին անցկացնում: Ըստ պապարացցիների տարածած փաստերի, սա առաջին դեպքը չէ, որ 20-ամյա Րիհանային գտնում են 18-ամյա Քրիսի հետ: Նաեւ խոսվում է այն մասին, որ վերջիններիս գաղտնի հարաբերությունները սկսվել են այս տարվա հունվարից: Չնայած այս ամենին՝ երգչուհին հերքում է իր եւ Քրիսի սիրային հարաբերությունների մասին տարածված լուրերն ու նաեւ հայտարարել է. «Ես չեմ կարող լինել մի տղամարդու հետ, որն ինձնից տարիքով փոքր է, իսկ Քրիսն ինձ համար եղբայր է»: Ինչքան էլ երգչուհին փորձի հերքել տարածված լուրերը, լուսանկարներն այլ բան են փաստում, ու ինչպես պապարացցիներն են ասում. «Եթե նրանց հարաբերությունները բարեկամական լինեին ու ինչպես Րիհանան է ասում՝ քույր ու եղբոր պես, ապա դժվար թե քույր ու եղբայր սեքսով զբաղվեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել