Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացվել է վարքի համար

Մայիս 21,2009 00:00

Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ապատեղեկատվություն տարածել: Հերթականը՝ շրջանառության մեջ դրված այն լուրն էր, թե իբր Էջմիածնի հոգեւոր ճեմարանի սաներից մեկը հեռացվել է՝ Երեւանի Երկնագույն մզկիթ այցելելու համար: «Արմինֆոյի» թղթակիցը այդ առնչությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի մամուլի քարտուղար՝ երեց Վահրամ Մելիքյանին, որը հերքել է այդ տեղեկատվությունը: «Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանից իրոք հեռացվել է ճեմարանի սան Արշակ Փանոսյանը, սակայն նա հեռացվել է ոչ ամենեւին այն պատճառով, որ այցելել է Երկնագույն մզկիթ, այլ՝ անպարկեշտ վարքագծի համար, որը հարիր չէ երիտասարդին, ով ձգտում է դառնալ Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ»,- նշել է նա: Վ. Մելիքյանն ընդգծել է, որ ճեմարանի սաները չեն կարող հեռացվել որեւէ հոգեւոր հաստատություն այցելելու համար, քանի որ ուսումնասիրում են աստվածաբանություն եւ իրավունք ունեն ազատորեն այցելել ինչպես մզկիթի, այնպես էլ այլ կրոնական դավանանքի հաստատության գրադարաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել