WBC/WBO վարկածներով միջին քաշային կար գում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Կելլի Պավլիկի պրոումոթեր Բոբ Արումը լրագրողներին իր սանի եւ աշխարհի նախկին չեմպիոն Սերխիո Մորայի միջեւ հունիսի 27-ին նշանակված մարտի հետաձգման պատճառները ներկայացնելու ժամանակ խոսել է նաեւ այն մասին, թե դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ տարեվերջին պլանավորված մարտի վրա: «Պավլիկը վնասվածք ունի: Դրա համար էլ Մորայի հետ մարտը մենք հետաձգում ենք վեց շաբաթով»,- ասել է Արումը: Սակայն, նրա կարծիքով, դա չի խանգարի Աբրահամի հետ գոտիների միավորման մենամարտին: «Մենք այդ մարտը դեկտեմբերին կամ հունվարին կազմակերպելու հնարավորություն ունենք»,- եզրափակել է Պավլիկի պրոումոթերը: