Մեկօրյա հանգստից հետո Սոֆիայում ընթացող շախմատի «Mtel-Masters» գերմրցաշարի մասնակիցները վերսկսեցին պայքարը:
Վեցերորդ տուրում Ալեքսեյ Շիրովը հաղթեց Վասիլի Իվանչուկին, իսկ Վեսելին Տոպալով-Մագնուս Կարլսեն եւ Լենյեր Դոմինգես-Վան Յուե պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը 4,0 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիան ներկայացնող Շիրովը: Նրան հետեւում են 3,5-ական միավոր վաստակած Տոպալովն ու Կարլսենը: 4-5-րդ տեղերը բաժանում են Դոմինգեսն ու Յուեն, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է 1,0 միավոր վաստակած Իվանչուկը:
Երեկ կայացավ յոթերորդ տուրը: