Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՐԻՆ ՄԱՐԶՉԻՆ

Մայիս 21,2009 00:00

Երեւանյան լճում կայացավ թիավարության բայդարկա եւ կանոե մրցաձեւերի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցելու էին ժամանել նաեւ Վրաստանի ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցեց 92 հոգի:

Բայդարկա ձեւում ակնհայտ էր հայաստանցի միջազգային կարգի սպորտի վարպետներ Արամ Անդրեասյանի եւ Գեւորգ Ասմարյանի առավելությունը: Նրանք երկտեղանոց նավակով եզրագիծն առաջինը հատեցին 200, 500 եւ 1000 մետր մրցատարածություններում: Մեկտեղանոց բայդարկաների պայքարում Գեւորգն առաջինն էր նաեւ 200 եւ 500, իսկ Արամը՝ 1000 մետրում:

Կանոեիստների պայքարում մրցակցությունից դուրս էին վրացիները, որոնք հաղթեցին բոլոր մեկնարկներում: Նրանցից աչքի ընկավ հատկապես Շալվա Խիզանիշվիլին:

Մեր վերոնշյալ երկու թիավարողները, ընկերակցելով Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Միրզոյանի հետ, հավասարը չունեցան նաեւ չորս տեղանոց նավակների՝ 500, իսկ Վլադիմիր Աղաջանյան, Դավիթ Հարությունյան, Արթուր Թադեւոսյան եւ Մանվել Պալատանյան երիտասարդական քառյակը՝ 1000 մետր մրցատարածությունում:

Մրցումների ավարտին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Գասպարյանը, խոսելով առաջնության եւ ֆեդերացիայի հետագա ծրագրերի մասին, ասաց, որ գրանցված արդյունքներն իրեն բավարարում են, որ երիտասարդական քառյակը, ինչպես նաեւ Հայկ Գասպարյանն ու հրազդանցի Անահիտ Հովհաննիսյանը նախապատրաստվում են եկող տարի Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերին եւ այնտեղ հաջող հանդես գալու լավ հնարավորություններ ունեն: Իսկ ավելի մոտ ապագայում՝ հուլիսի 25-28-ը, Արամ Անդրեասյանն ու Գեւորգ Ասմարյանը կմասնակցեն Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031