Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ, ԲԱՅՑ…

Մայիս 21,2009 00:00

\"\"Այս օրերին վինդսերֆինգիստ Սառա Հեբերտը, որն արդեն քանի տարի պաշտպանում է Հայաստանի մարզական դրոշի պատիվը, Կորեայում մասնակցում է աշխարհի գավաթի առաջնության երկրորդ փուլին: Երեկ անցկացված չորրորդ մրցահերթից հետո Սառան ընթանում էր 4-րդ հորիզոնականում:

Այնուհետեւ, մարզուհին մինչեւ ուշ աշուն շարունակելու է հանդես գալ աշխարհի գավաթի՝ Իսպանիայում, Իտալիայում, Կանարիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Գերմանիայում, Շոտլանդիայում կայանալիք մյուս բոլոր փուլերում: Սակայն մրցաշրջանի կարեւորագույն մեկնարկները Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններն են, որոնց անցկացման ժամկետները հայտնի են դառնալու մոտ ժամանակներս: Իսկ մինչ այդ, նախատեսված է, որ Սառան օգոստոսին ժամանի Հայաստան եւ այդ ընթացքում Սեւանա լճում վարպետության դասեր անցկացնի մեր պատանի մարզիկների հետ:

Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան մտադիր է Ավստրիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն գործուղել նաեւ մեր ազգային հավաքականի երկու առաջատար անդամների՝ Վաչագան Խաչատրյանին եւ Արտակ Սուքիասյանին, որոնք հանդես են գալու «470» դասում: Բայց մարզիկները կմեկնե՞ն մրցավայր, թե՞ ոչ՝ առայժմ պարզ չէ: Քանի որ հանրապետությունն այդ դասի առագաստանավ չունի, ֆեդերացիան դրանք վարձում է «470» դասի միջազգային միությունից, որը տեղակայված է Իտալիայում: Հիմա օրակարգում վարձավճարի եւ նավերն Իտալիայից Ավստրիա տեղափոխելու խնդիրն է, որի լուծումով ֆեդերացիան զբաղվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել