Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԴԺԳՈՀ Է

Մայիս 21,2009 00:00

Ադրբեջանը պետք է բարձրացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների փոխարինման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում։ Այդ մասին 1news.az-ին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն։ Ըստ վերջինիս՝ այդ երկրները անկողմնակալ չեն ղարաբաղյան հակամարտության հարցում։

Գուլուզադեն, մասնավորապես, չի հավանել «Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կոչերը՝ ուղղված Թուրքիային, որպեսզի վերջինս չմիջամտի ղարաբաղյան հակամարտությանը»։ «Ռուսաստանն ու Ֆրանսիան մեր տարածաշրջան են բերել աղետներ եւ տառապանքներ, իսկ այժմ էլ հորդորում են Թուրքիային, որպեսզի նա չմիջամտի։ Ադրբեջանը Վրաստան չէ, մեր երկրի հետ նման տարբերակներ չեն անցնի»,- հայտարարել է Գուլուզադեն:

Իսկ ահա ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիեւը day.az-ին կարծիք է հայտնել, թե «ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալիները Մոսկվայում եւ Վաշինգտոնում են»: «Չկան ուժեր, որոնք մտահոգված են տարածաշրջանի խնդիրներով։ Կան աշխարհաքաղաքական կենտրոնների խմբեր, որոնք առաջ են քաշում սեփական շահերը, որպեսզի գրավեն աշխարհի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններից մեկը՝ Հարավային Կովկասը»,- նշել է նա։

Այդ կենտրոնները, ըստ Ռզակուլիեւի, չեն կարող որեւէ համաձայնության գալ Ղարաբաղի շուրջ։ Ռաշադ Ռզակուլիեւը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Իրանին տարածաշրջանից դուրս կմղեն Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Թուրքիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել