Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՅԻ «ՄԵՂՐԱՄԻՍԸ» ԱՎԱՐՏՎԵՑ

Մայիս 21,2009 00:00

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Հանրապետական կուսակցության առաջնորդ Մայքլ Սթիլը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր կուսակցությունն արդեն հաղթահարել է «ինքնախղճահարության եւ սեփական ուժերի հանդեպ անվստահության» փուլը, եւ տեղեկացրել, որ հանրապետականները սկսում են գրոհը՝ Օբամայի վարչակարգի վրա: «Նա երիտասարդ է, զիլ, մոդայիկ, բայց այստեղ «Ամերիկայի իդոլ» («Հայսուպերստարի» ամերիկյան տարբերակը- խմբ.) շոուն չէ, այստեղ ամեն բան ավելի լուրջ է: Մենք պատրաստ ենք մարտի դուրս գալ նախագահի դեմ, նրա համար մեղրամիսն ավարտված է»: Իսկ ինչպես հաղորդել է «Լոսանջելես թայմս»-ը, արդեն երեկ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն պետք է անցկացներ հատուկ նստաշրջան: Սպասվում է, որ կուսակցական ղեկավարությունը հավանություն կտա մի քանի բանաձեւերի, որոնցից մեկում Օբաման եւ մյուս դեմոկրատները մեղադրվում են երկիրը սոցիալիզմի ճանապարհով տանելու մեջ:

Հանրապետականների ճակատագրի մասին լայնամասշտաբ քննարկումները ծավալվեցին նոյեմբերին՝ Սպիտակ տան եւ Կոնգրեսի երկու պալատներում՝ «Հին ու մեծ կուսակցության» պարտություններից հետո: Կուսակցության պահպանողական թեւը կոչ էր անում հավատարիմ մնալ հանրապետականների ավանդական սկզբունքներին, այն դեպքում, երբ չափավոր հանրապետականները ավելի ճկուն լինելու կողմնակից են:

2009-ի հունվարին Հանրապետական կուսակցության ղեկը ստանձնած Սթիլը այդ կուսակցության պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել