Լրահոս
Օրվա լրահոսը

$500 միլիոնի տեսիլքը «առարկայանում է»

Մայիս 21,2009 00:00

\"\"«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են $500 միլիոն վարկի համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով՝ ԼԻԲՕՐ+տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4%: Կուդրինի խոսքերով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարուց: Դավթյանը ասել է, որ «վարկի պայմանները համարժեք են Հայաստանի տնտեսությունում առկա պայմաններին»: «Այս պայմանավորվածությունը հաստատում է երկկողմ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը»,- հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարը: ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ վարկով ստացվող միջոցները ուղղվելու են Հայաստանի տնտեսության խթանմանը, ենթակառուցվածքային նախագծերին, փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցելուն:

Կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով Հայաստանը Ռուսաստանին էր դիմել այս տարվա սկզբին: Ռուսաստանը զարգացման վարկեր արդեն տրամադրել է Բելառուսին եւ Ղրղըզստանին, համապատասխանաբար՝ 1,5 միլիարդ եւ 300 միլիոն դոլար: Ալեքսեյ Կուդրինը այսօր հայտնել է, որ վարկերի համար Ռուսաստանին դիմել են եւ շարունակում են դիմել այլ երկրներ, եւ այս տարի Ռուսաստանը հատկացնում է մի քանի նման վարկեր: Նրա խոսքերով՝ խոսքը, մասնավորապես, Չինաստանում, Հնդկաստանում, Բուլղարիայում եւ Բելառուսում ատոմային էլեկտրակայանների շինարարության վարկավորման մասին է:

«Դա մշտական աշխատանք է, ես անվանում եմ միայն այն երկրները, որոնց հետ քննարկումը ակտիվ է ընթանում»,- հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել