Լրահոս
Օրվա լրահոսը

Օբաման կշտկի՞ Բուշի սխալները

Մայիս 21,2009 00:00

\"\"Կովկասին առնչվող ինչ-որ հարցերում Մոսկվային եւ Վաշինգտոնին հաջողվում է հասնել փոխըմբռնման եւ փոխզիջման, օրինակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ղարաբաղյան խնդրի նկատմամբ դիրքորոշումներում: Իսկ Վրաստանը նրանց հեռացնում է բարիկադի տարբեր կողմերը: «ԱրմԻնֆո»-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: «Իրականում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը արդեն բավականին շատ բացթողումներ են թույլ տվել կովկասյան քաղաքականությունում: Ռուսաստանի կողմից՝ խոսքը վերաբերում է այն հնացած պատկերացմանը, թե ԱՊՀ-ն հավերժ կլինի Ռուսաստանի աշխարհաքաղաքական սեփականությունը, մինչդեռ աշխարհաքաղաքականության մեջ սեփականություն չի լինում, դրա համար հարկավոր է պայքարել եւ ամեն օր ապացուցել սեփական իրավունքները»,- նշել է քաղաքագետը:

Կովկասում ԱՄՆ բացթողումներից Մարկեդոնովը նշել է Միացյալ Նահանգներում գոյություն ունեցող այն ըմբռնումը, թե կարելի է Ռուսաստանը շրջանցելով ինչ-որ բան փախցնել Կովկասում: «Դա նույնպես չի ստացվի, քանի որ Ռուսաստանն ունի սեփական շահերը, առավել եւս՝ նա ինքը կովկասյան երկիր է: Ողջ հարցն այն է, թե ԱՄՆ նոր վարչակազմը որքանով կսրբագրի նախորդի մոտեցումները: Առայժմ Օբամայի վարչակազմն իր խոսքը չի ասել, ուստի առայժմ անիմաստ է այդ առնչությամբ կանխատեսումներ անել»,- ամփոփել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել