Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՎԵՃԸ ՍԽԱԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Մայիս 21,2009 00:00

Հարգելի պարոն Աբրահամյան, խնդրում եմ թույլ տալ ձեր օրաթերթի միջոցով վրդովմունքս արտահայտել ս.թ. մայիսի 18-ին «Հայելի» ակումբում իմ եւ սոցիոլոգ Ադիբեկ Ահարոնյանի՝ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ բանավեճի, առավելապես, հեռուստալուսաբանումների առնչությամբ: Ցավով ուզում եմ ասել, որ ավելի քան 10 հեռուստաընկերություններից միայն մի մասն էր անդրադարձել մեր բանավեճին, այն էլ՝ բուն հարցադրումներից շեղված եւ լսարանը ապակողմնորոշող լրատվությամբ: Բանավեճից ստորեւ բերվող իմ արած բոլոր առանցքային հարցադրումները շրջանցվել էին: Նշեմ դրանցից ընդամենը մի քանիսը:

1. Ես ասել եմ, որ պարոն Ադիբեկյանն առանձնապես պետք է դարդ չանի, քանի որ իմ վերլուծությունները հիմնական կետերով համընկնում են նրա կատարած սոցհարցումների հետ, մասնավորապես, ես գտնում եմ, որ վերջին չորս տեղերը զբաղեցնող ուժերը միասին կհավաքեն ձայների 8%-ը: Ինքը ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ԺԿ-ին եւ ՀԱՍԿ-ին միասին տալիս է մինչեւ 10%: Ընտրություններում 2-րդ տեղը գրավող ԲՀԿ-ն, ես կանխատեսել եմ, որ կհավաքի 22%, ինքը՝ ունեցած հայտնի վեճից հետո, ԲՀԿ-ի ձայները բարձրացրել-հասցրել է 21%-ի:

2.Իմ հետազոտության եւ իր հարցման արդյունքները համապատասխանում են նաեւ 1-ին եւ 3-րդ տեղերի սպասվելիք ձայների մասով եւս, միայն այն տարբերությամբ, որ ես 1-ին տեղում 52%-ով տեսնում եմ ՀԱԿ-ին, 3-րդում՝ 18%-ով՝ ՀՀԿ-ին, ինքը՝ ճիշտ հակառակը. ՀՀԿ-ին՝ 55%-ով՝ առաջին, ՀԱԿ-ին՝ 14%-ով՝ երրորդ: Թեեւ իր արդյունքներին «պատիվ» են ունեցել հայհոյել բոլորը, բացի ՀՀԿ-ից, իսկ իմ վերլուծությունը ոչ ոք չի հայհոյել, բացի ՀՀԿ-ին պաշտպանող Գագիկ Մկրտչյանից:

3. Ինչ վերաբերում է վերլուծության ընթացքում պարոն Ադիբեկյանին հետաքրքրող օգտագործած գործիքներիս ցուցադրությանը, որն, ի դեպ, դարձել էր բոլոր հեռուստաընկերությունների հետաքրքրության առարկան եւս, ասեմ, որ վերլուծությանս գործիքը եղել է անկաշառ ու անշահախնդիր, անպատվեր ու ազնիվ վերաբերմունքս: Ես որեւէ մեկի պատվերը չեմ կատարել ու նույնիսկ հոնորար չեմ ուզել կատարածս մասնագիտական, չեզոք ու խորը վերլուծական աշխատանքիս համար («Առավոտ», 29.04.09):

Եվ 4-րդ կամ վերջինը. ասեմ, որ եթե ավագանու ընտրություններն անցնեն նախորդ՝ նախագահականի նման եւ չափերով՝ կեղծիքների, բռնության եւ զոռբայության, նոր արյունահեղություն է լինելու, ինչպես կանխատեսել էի 2008-ի փետրվարին:

Հ. Գ. Բանավեճի ամբողջ սղագրությունը՝ hayeli.am կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել