Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացան ուսումնասիրել

Մայիս 21,2009 00:00

Արարատյան դաշտավայրի շուրջ 36 հազար հեկտար հողատարածքի մշակման համար պահանջվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաշվարկած՝ ոռոգման ջրի օգտագործման միջին նորմայից բարձր ծավալներ, եւ արդյունքում՝ դժվարանում է օգտագործված ոռոգման ջրի դիմաց հասույթների հավաքագրումը, ինչպես նաեւ թանկանում է այդ հողատարածքի վրա մշակված գյուղմթերքի ինքնարժեքը: Հայաստանի կառավարությունը փորձում է հարցը կարգավորելու համար միջոցներ գտնել եւ այդ նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսին:

Նախարարությունից տեղեկացանք, որ Արմեն Գեւորգյանը ասել է, թե հաշվի առնելով խնդրի սոցիալական բնույթը, կառավարությունը փորձում է այդ հողատարածքները մշակող գյուղացիների աշխատանքը դարձնել ավելի եկամտաբեր: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը խոստացել է սեղմ ժամկետներում ՀԲ հայաստանյան ներկայացուցչությունում ձեւավորել խումբ, որը համապատասխան գերատեսչությունների հետ կսկսի ոլորտի խնդիրների ուսումնասիրությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել