Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖՏԱ-Տելեկոմը»՝ ORANGE ARMENIA

Մայիս 21,2009 00:00

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բավարարել է ընկերությունը Orange Armenia անվանափոխելու մասին «ՖՏԱ-Տելեկոմի» հայտը: Ինչպես այսօր հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, «ՖՏԱ-Տելեկոմ» անվանումը տեխնիկական բնույթ էր կրում եւ ընտրվել էր բջջային կապի 3-րդ օպերատորի արտոնագրի մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «Մեդիամաքսը»:

Բրունո Դյութուան տեղեկացրել է նաեւ, որ Orange Armenia բջջային ցանցի կառուցման աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, եւ ընկերությունը շուկա կմտնի խոստացված ժամկետներում: Նա նշել է, որ ընկերությունը Հայաստանում ներդնելու է Orange-ի արժեքները, որոնք նախատեսում են սերտ փոխհարաբերություններ բաժանորդների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել