Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»՝ ԸՍՏ ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆԻ

Մայիս 20,2009 00:00

«Եվրատեսիլը» քաղաքականություն է, ստիպված էինք ենթարկվել այդ կանոններին»,- tert.am-ի հետ զրույցում ասել է «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան ժյուրիի նախագահ Նունե Եսայանը՝ բացատրելով, թե ինչու Ռուսաստանին շնորհեցինք 12 միավոր, որն այս տարի միակ բարձրագույնն էր նրանց համար: Քվեարկության ու մրցույթի ավարտից հետո Նունե Եսայանը կարծում է, որ սխալվել են Ռուսաստանի հարցում:

Հայաստանյան ժյուրիի կազմում էին նաեւ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության լավագույն երգիչն ու երգչուհին՝ Էմմին եւ Արման Հովհաննիսյանը, այժմ արդեն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենների խորհրդական Արմինա Դարբինյանը: Այս կազմը tert.am-ի համար բացահայտել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի՝ հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, հիշեցնելով, որ իրենք բազմիցս հրապարակել են ժյուրիի անդամների անունները հանրայինի եթերում ու մամուլում: Ինչ վերաբերում է մեր կողմից Ռուսաստանին տրված 12 միավորին, Դիանա Մնացականյանը նշեց, որ դա կարճ հաղորդագրությունների եւ ժյուրիի ձայների թվաբանական միջինն է, հետեւաբար ե՛ւ հեռուստադիտողը, ե՛ւ ժյուրին միաձայն 12 էին գնահատել Պրիխոդկոյի ելույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031