Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Մայիս 20,2009 00:00

«Այբ» կրթական հիմնադրամից երեկ տեղեկացանք, որ ամփոփված են «Կենգուրու 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթի արդյունքները: Մրցույթն այս տարի առաջին անգամ մարտի 19-ին անցկացվեց ՀՀ ամբողջ տարածքով, որին մասնակցեցին բոլոր մարզերից 570 դպրոց եւ 30000-ից ավելի աշակերտ:

Երեկ «Կենգուրուին» մասնակցած բոլոր դպրոցներին փոստով ուղարկվեցին իրենց աշակերտների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններ, որտեղ մանրամասն ներկայացված են յուրաքանչյուր երեխայի արդյունքները, նրա գրաված տեղը իր դպրոցում, մարզում, հանրապետությունում եւ այլ տվյալներ: Արդեն հայտնի են հաղթող եւ լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաների անունները: Մայիսի վերջին եւ հունիսի առաջին օրերին ՀՀ բոլոր մարզերում տեղի կունենան մրցանակաբաշխության միջոցառումներ, որոնց մանրամասն ժամանակացույցը՝ ըստ մարզերի, զետեղված է www.kangaroo.am կայքում: «Կենգուրուի» մասնակից բոլոր դպրոցներն ու երեխաները կստանան մասնակցության հավաստագրեր, լավագույն արդյունք ցուցաբերած երեխաները՝ նաեւ պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ, իսկ հաղթողներին սպասվում են նաեւ եվրոպական երկրներում կազմակերպվող ամառային ճամբարի ուղեգրեր: Մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՆ հովանու ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031