Պահպանակի պահանջարկը մեծանում է հատկապես տոն օրերին
Պարզվում է, տոն օրերին՝ ծաղիկներից, քաղցրավենիքից ու շամպայնից բացի, լավ վաճառվում են նաեւ պահպանակները: Ասենք՝ Ամանորին, փետրվարի 14-ին, մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին, նույնիսկ մայիսի 9-ին պահպանակները մեծ պահանջարկ ունեն: Սակայն մայիսի 9-ին դեղատներից պահպանակներ գնում են ոչ թե հայրենական պատերազմի վետերանները, այլ՝ երիտասարդները: Դեղատան աշխատակիցների վստահեցմամբ՝ պարզապես տոն օրերին հայ տղամարդիկ «լեւի» գնալու եւ հաճելի ժամանակ անցկացնելու եւս մեկ հնարավորություն են ունենում: «Առավոտի» հետ զրույցում մայրաքաղաքի դեղատներից մեկի աշխատակից Արսենը, ով հիմնականում երեկոյան ժամերին է աշխատում, պատմեց, որ ինքն արդեն տարբերում է այն տղամարդուն, որը պահպանակ է գնում հենց «լեւի» գնալու համար.
«Արդեն հստակ տարբերում եմ «լեւի» գնացողներին: Նկատել եմ, երբ տղամարդը գալիս է դեղատուն պահպանակ գնելու, ձեռքի հետ էլ զանգում է կնոջը եւ, ասենք, հարցնում՝ սիրելիս, մեր բալիկին ի՞նչ «պամպերս» է պետք: Հենց անջատում է հեռախոսը, ասում է՝ մի հատ էլ պահպանակ տվեք: Եվ երբ պահպանակն առեւտրի ընդհանուր տոպրակի մեջ չի դնում, այլ՝ գրպանը, ուրեմն հաստատ այդ պահպանակը տանը չի օգտագործելու: Իսկ այդպիսիները շատ-շատ են: Իսկ նրանք, ովքեր պահպանակի տուփը դեղերի եւ «պամպերսների» հետ նույն տոպրակի մեջ են դնում եւ չեն թաքցնում կնոջից, ուրեմն դա կնոջ հետ են օգտագործելու»: Դեղատան աշխատակիցները վստահեցնում են, որ պահպանակները լավ են վաճառվում հատկապես «վերջին զանգի» եւ դպրոցի ավարտական խնջույքի օրերին:
Դեղատան աշխատակցի պատմելով՝ էլի լավ է, որ այդ տարիքի երիտասարդները գոնե փորձում են պահպանակ օգտագործել:
Պահպանակ արտադրող ընկերությունները նորարարություններով փորձում են հետաքրքրություն մտցնել եւ գայթակղել սպառողներին, որպեսզի պահպանակի այս կամ այն տեսակը օգնի սեռական հաճույքը կրկնապատկել: Օրինակ՝ կան պահպանակներ, որոնց եզրերին հատուկ գնդիկներ են. դրանց միջոցով տղամարդը կարող է «հրաշքներ գործել»: Իսկ եթե գնդիկավոր պահպանակը դուր չգա ձեր զուգընկերուհուն, մեկ այլ նորամուծություն փորձեք՝ գնդիկների փոխարեն, այսպես ասած՝ «փշեր» են, ընդ որում՝ կան պահպանակներ, որոնց վրա մի քանի շրջանով են այդ «փշերը»: Փշերը, իհարկե, ոզնու կամ կակտուսի փշերի պես չեն, այլ նույնպես պատրաստված են պահպանակի նյութից: Մասնագետները վստահեցնում են, որ պահպանակի այս տեսակն էլ պակաս հաճույք չի պատճառում: Կան պահպանակներ՝ պարույրաձեւ փշերով կամ, այսպես ասած՝ գունավոր աչքերով: Իսկ այն տղամարդիկ, ովքեր ուզում են անկողնում ուժեղ եւ առնական տղամարդու տպավորություն թողնել, դեղատան աշխատակիցները խորհուրդ են տալիս օգտագործել «green apple» ֆիրմայի պահպանակը, որը բացի այն, որ մի քանի շրջան փշերով է զարդարված, նաեւ վրան տատու է արված: «Սա հագնելիս տպավորություն է ստեղծվում, իբր ես այնքան ռիսկով տղա եմ, որ առնանդամիս վրա տատու եմ արել: Դա թիթիզ տղամարդկանց համար է»,- մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց դեղատան աշխատակիցը: Իսկ եթե սիրախաղերի ժամանակ լույսն անջատել եք եւ ձեր զուգընկերուհին կորցրել է ձեզ, ապա նման դեպքերում ձեզ կօգնի «լույս տվող» պահպանակը: Ինչպես դեղատան աշխատակիցն է ասում, սա ֆոսֆորով պահպանակ է, դրա համար էլ մթության մեջ լույս է տալիս:
Եթե այս տեսականին այնքան էլ ձեր ընկերուհու սրտով չէ, կամ դրանք չեն օգնում հաճույք ստանալ, կարելի է փորձել սեռական օրգանը երկարացնող պահպանակներ: Ճիշտ է, դրանք էժան չեն, բայց, աշխատակցի խոսքերով՝ հետաքրքրվողներ շատ կան: Այդպիսի պահպանակների հետ լինում են նաեւ սիլիկոնե բազմանգամյա օգտագործման գլխադիրներ, որոնք մեկ անգամ օգտագործումից հետո կարելի է լվանալ, պահել մաքուր տեղում ու հետո կրկին օգտագործել: Հնարավոր է, որ այս տեսակն էլ չօգնի ձեզ՝ կնոջը բավարարելու հարցում, այդ դեպքում փորձեք մեկ այլ հետաքրքիր պահպանակ. «erotica» ֆիրման դասական պահպանակների հետ առաջարկում է նաեւ վիբրացիոն օղակ, որն առանձին է հագցվում ու ասում են՝ կանանց դուր է գալիս:
Արսենի խոսքերով՝ պահպանակներ հիմնականում գնում են տղամարդիկ եւ մարմնավաճառները, իսկ «տան տիկնայք» սովորաբար ամաչում են, պարզապես մոտենում են տաղավարին, զննում, բայց գլխացավի դեղ են ուզում: Պահպանակների վերոնշյալ բազմազանությունից, Արսենի վստահեցմամբ, գրեթե չեն օգտվում մարմնավաճառները, նրանք գերադասում են դասական պահպանակներ. «Դե, պատկերացրեք օրը մի քանի անգամ գնդիկավոր ու փշոտ պահպանակով սեքս անեն: Խեղճերի վրա հալ չի մնա: Փոխարենը իրենք զանազան հոտերով ու գույներով պահպանակներ են գնում: Ճիշտ է, ասում են՝ ելակի համով պահպանակ տվեք, բայց դրա ոչ թե համն է ելակի, այլ հոտը: Մարմնավաճառները թիթիզ պահպանակներ գնելու փոխարեն տարբեր տեսակի քսուքներ են գնում, իսկ դասական պահպանակներից էլ ոչ թե էժանագինն են առնում, որ հագնելն ու պատռվելը մեկ լինի, այլ թանկանոցը»: Արսենի ներկայացմամբ՝ այն կարծիքը, որ Կովկասի տղամարդիկ կրքոտ են ու մեկ կին ունենալն իրենց բավական չէ, ինչ-որ առումով ճիշտ է, իսկ այն, որ հայերի մոտ ամեն ինչ խոշոր է՝ ինչպես աչքերը, դա այդպես չէ. «Քիչ չի պատահում, որ գալիս են երկու տեսակի պահպանակներ գնում ու նշում, որ մի ընկերուհիս սիրում է ելակի, իսկ մյուսը՝ առանց որեւէ համի ու գույնի: Ընդ որում, XXL չափսի պահպանակներ քիչ են հարցնում, մեծամասնությունը միջին չափսի է նախընտրում»: