Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնայինը թիմային հաջողությունն է

Մայիս 20,2009 00:00

\"\"Այսօր Չանգ Մայում (Թաիլանդ) մեկնարկում է ծանրամարտի աշխարհի պատանեկան անդրանիկ առաջնությունը, որի հիմնադրման նախապայմանը 2010 թվականին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրերի ձեռքբերումն է:

Յուրաքանչյուր մարզաձեւ օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճելու իր պահանջներն ունի: Ծանրամարտում դա կայանում է հետեւյալում: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա թիմային պայքարում կարող է ունենալ առավելագույնը երկու ուղեգիր: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Չանգ Մայում թիմային պայքարում տեղ գրավի առաջին իննյակում: Հետեւաբար, այս առաջնությունում մեդալների համար պայքարն ինչ-որ առումով մղվում է երկրորդ պլան, թեեւ դա ընդհանրապես անտեսելն էլ ճիշտ չէ:

Աշխարհի պատանեկան առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Թաիլանդի մրցահարթակում, ըստ նախնական հայտերի, պայքարի մեջ մտնելու են 60 երկրների 600 պատանի ծանրորդներ (տղաներ եւ աղջիկներ):

Հայաստանը մրցավայր ներկայացել է միայն տղաների հավաքականով: Մեր երկիրն այստեղ ներկայացնելու եւ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար պայքարելու են գյումրեցիներ Վարդան Միլիտոսյանը, Ռաֆի Մելիքյանը, Հրաչ Ղարիբյանը, երեւանցի Սմբատ Մարգարյանը, Վլադիկ Կարապետյանը՝ Արարատից, Արեն Ներսիսյանը՝ Վանաձորից եւ Միշա Մուրադյանը՝ Վեդիից:

Մեր հավաքականի մարզիչներն են Էդուարդ Կիզողյանը եւ Արտաշես Ներսիսյանը: Պատվիրակության ղեկավարը ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել