Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Այսօրվա դրությամբ՝ 49 երկիր

Մայիս 20,2009 00:00

\"\"

Երեկ տեղեկացանք, որ երկու թիմեր՝ Արգենտինայի եւ Թուրքմենիայի հավաքականները չեն մասնակցի բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությանը:

Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 23-30-ը Երեւանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009 թ. առաջնությանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հղած պաշտոնական նամակի համաձայն՝ հրաժարվելու պատճառները վարչական խնդիրներն են: Արգենտինան առաջնությանը մասնակցելու հրավերին արձագանքած առաջին երկրներից էր, որը պատրաստվում էր Երեւան գալ 3 մարզիկներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքմենիայի հավաքականին, ապա ըստ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի՝ այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիան մասնակցության հայտ ուղարկելուց հետո մինչ օրս չէր հայտավորել մարզիկներին, եւ նրա վերջնական եզրակացությունը անակնկալ չէր: Հիշեցնենք, որ առայսօր հայտ ներկայացրած երկրներից 4-ը՝ Մեքսիկան, Ուելսը, Արգենտինան եւ Թուրքմենստանը, հրաժարվել են մասնակցությունից: Արդյունքում մասնակիցների թիվը ներկայումս կազմում է 49 երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել