Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ստեփանակերտում եւ որին մասնակցում է նաեւ Արցախի թիմը: Լեռնային Ղարաբաղի սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի մեկնաբանությամբ, արդեն ավանդույթ է դառնում որոշ մարզաձեւերի՝ Հայաստանի առաջնություններն Արցախում անցկացնելը, որը մտնում է ԼՂՀ-ում տարբեր մարզաձեւերը զարգացնելու՝ կառավարության եռամյա ծրագրի մեջ: