ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական՝ մինչեւ 21 տարեկանների, հավաքականը մայիսի 18-ից գտնվում է ուսումնամարզական հավաքում: Ավագ մարզիչ Ֆլեմինգ Ստերիցլեւի սաները նախապատրաստվում են 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի՝ հունիսի 5-ին եւ 9-ին Շվեյցարիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներին: Ստերիցլեւը հավաքին հրավիրել է 21 ֆուտբոլիստի: Նրանք են.
Դարպասապահներ. Գեւորգ Պրազյան, Էդվարդ Հովհաննիսյան:
Պաշտպաններ. Կարեն Խաչատրյան, Արտակ Անդրիկյան, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան:
Կիսապաշտպաններ. Կամո Հովհաննիսյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Կարապետյան, Արտակ Դաշյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Ալեքսանյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան:
Հարձակվողներ. Գեւորգ Ղազարյան, Նորայր Գյոզալյան, Միհրան Մանասյան, Վարդան Պետրոսյան, Հրանտ Գեւորգյան: