Երեկ կեսօրին Կիսլովոդսկում մահափորձ է կատարվել քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար, քաղաքապետի թեկնածու Նատալյա Լուցենկոյի վրա, հաղորդում է panօrama.am-ը: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, աղբամանում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում կինը բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Բացի այդ, ռումբի պայթյունի հետեւանքով երեք մարդ հոսպիտալացվել է: «Ինտերֆաքս-Յուգ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել են, որ պայթյունը գրանցվել է Հաղթանակի փողոցում, ժամը 15-ի սահմաններում: Դեպքի վայրում աշխատել է ԱԻ-ի փրկարար ծառայության հրշեջ մեքենաների երկու մարտական հաշվարկ: Դեպքի մանրամասները ճշտվում են: