Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հակահրթիռային համակարգն անիմաստ է

Մայիս 20,2009 00:00

Ամերիկյան հակահրթիռային համակարգը, որը նախատեսվում է տեղադրել Արեւելյան Եվրոպայում, չի կարողանա պաշտպանել այն հրթիռներից, որոնք մոտ ապագայում կունենա Իրանը: Ըստ newsru.com-ի՝ այդպիսի եզրակացության են եկել ռուսաստանցի եւ ամերիկացի գիտնականները: Զեկույցը, որը պատրաստվել է EastWest Institute անկախ վերլուծական կենտրոնի կողմից, էլ ավելի կսառեցնի Օբամայի ցանկությունը՝ հակահրթիռային համակարգեր տեղադրել Լեհաստանում եւ Չեխիայում:

Զեկույցի հեղինակները՝ 6 գիտնական ՌԴ-ից եւ 6 գիտնական ԱՄՆ-ից, արձանագրում են, որ Իրանը հսկայական տեխնիկական առաջընթաց է ապրել: Փորձագետները կանխատեսում են, որ Թեհրանը ամենապարզ ատոմային ռումբը կունենա մոտակա երեք տարվա ընթացքում, եթե կարողանա արտաքսել ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին եւ սկսել հարստացված ուրանի արտադրությունը: Եվս հինգ տարի է անհրաժեշտ, մասնագետների կարծիքով, մարտագլխիկներ մշակելու, ու եւս՝ վեց-ութ տարի՝ Հարավային Եվրոպա հասնող հրթիռներ արտադրելու համար: Որպեսզի Իրանի հրթիռները հասնեն ԱՄՆ տարածք, անհրաժեշտ է եւս տասը տարի կամ օտար պետության անօրինական օգնություն: Հակահրթիռային համակարգեր տեղադրելու փոխարեն, փորձագետները կոչ են անում ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին՝ համատեղ զբաղվել Իրանի խնդրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել