Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կողմերը չեն մերձեցրել դիրքորոշումները

Մայիս 20,2009 00:00

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պրահյան հանդիպումը սենսացիա չառաջացրեց՝ չնայած Ղարաբաղի շուրջ ստեղծված դիվանագիտական խմբի ներկայացուցիչների բազմանշանակ կիսաակնարկներին: Հազիվ թե ինչ-որ բան տա նաեւ հունիսի սկզբին Սանկտ Պետերբուրգում տնտեսական գագաթաժողովի շրջանակներում նախատեսված երկու նախագահների հանդիպումը:

«ԱրմԻնֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը: «Արդեն նախագահների մայիսի 7-ի հանդիպումից հետո արված բազմաթիվ հայտարարություններն ամենեւին չեն վկայում այն մասին, որ կողմերը մերձեցրել են իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ, ավելի շուտ՝ հակառակը: Եվ բաց է մնում այն հարցը, թե արդյոք նրանք այդ կարո՞ղ են անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկա որակի պայմաններում»,- նշել է նա:

Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հանգույցն անհնար է քանդել մի երկու թերթի օգնությամբ, որոնք ամրացված չեն լուրջ երաշխիքներով: Քանի որ ցանկացած «սկզբունք» մնում է որպես դատարկ աբստրակցիա, քանի դեռ այն չի համալրվում որոշակի բովանդակությամբ: «Այդ համատեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված ուժերի հարաբերակցությունը ռազմական ճանապարհով «վերաձեւաչափման» ձգտումը կհանգեցնի հերթական հումանիտար աղետի, ընդ որում՝ հազիվ թե հարձակվող կողմն ի զորու լինի իր նպատակներին հասնել իր համար ընդունելի ձեւով»,- ամփոփել է Արեշեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել