Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ջերմ դատախաղ

Մայիս 20,2009 00:00

Օրերս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կազմակերպվեց հերթական դատախաղը՝ քրեական դատավարությունից: Այն առանձնանում էր նրանով, որ դատավարության կողմերը ներկայացնում էին ոչ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, այլ նաեւ՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ուսանողներին ծանոթանալու որոշակի հարցերի առնչությամբ միմյանց տեսակետներին, կոնկրետ իրավիճակներում լուծումներ գտնելու տարբերակներին, եւ, որ ամենակարեւորն է, բացառիկ հնարավորություն են հանդիսանում տարբեր բուհերում սովորող ուսանողների սերտ շփումների համար: Դատական նիստը նախագահում էր Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին: Նա տպավորված էր մասնակիցների գիտելիքներով, հմտություններով ու պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս ընդունել նման միջոցառումներին մասնակցելու հրավերները: Դատական նիստին հետեւում էին նաեւ աշակերտներ, որոնք ցանկանում են դառնալ իրավաբան: Դատախաղն ավարտվեց ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, քանզի դատարանի որոշումը բխում էր երկու կողմերի շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել