Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում՝ հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Վահագն Դադրյանի հետ: Նա մանրամասն ուսումնասիրել է ոչ միայն օսմանյան, այլեւ գերմանական եւ ավստրիական արխիվները, հատուկ գրքով տպագրված վավերագրերի ու փաստաթղթերի միջոցով նոր լույս է սփռել 1915 թվականին օսմանյան իշխանության կողմից իրականացված հրեշավոր սպանդի ուսումնասիրության վրա: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաեւ 1918 թվականին հոլիվուդյան ռեժիսոր Օսկար Աբֆելի նկարահանած «Հոգիների աճուրդը» ֆիլմը՝ Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել է Զորավար Անդրանիկին փրկած Արշալույս Մարտիկանյանը: Ֆիլմում նկարահանվել է նաեւ Կոնստանդնուպոլսում ԱՄՆ հյուպատոս Հենրի Մորգենթաունը: Հիշեցնենք, որ Հենրի Մորգենթաունն ազգությամբ հրեա այն քաղաքական գործիչն է, որը բազում վավերագրերի ու փաստաթղթերի միջոցով ի լուր աշխարհի բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին: