Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ՍՐՏԻ ՄԽԻԹԱՐԱՆՔ

Մայիս 20,2009 00:00

\"\"Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը հայտարարել է, որ մարզի՝ կարտոֆիլի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններն այս տարի բերքի իրացման խնդիր ունեն: Աշնանն ու ձմռանը նրանք չեն կարողացել իրացնել արտադրանքի մեծ մասը, եւ այժմ, երբ շուկայում արդեն այս տարվա վաղահաս կարտոֆիլն է հայտնվել, ամբարներում դեռ նախորդ տարվա բերքի մեծ քանակություն կա: 2008 թ. մարզում 34 060 տոննա կարտոֆիլ է արտադրվել եւ 12-15 հազար տոննան դեռ իրացված չէ: Չիրացված բերքը օգտագործվում է իբրեւ սերմացու: Մարզպետարանում վստահ են, որ այս տարի կարտոֆիլը բավական առատ կլինի: Կարտոֆիլի մշակությունը այս մարզում լայնորեն տարածված է՝ Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում ամբողջությամբ եւ Աշտարակում ու Թալինում՝ մասամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել