Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԳԱՆԵՑԻՆ

Մայիս 20,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել է («Առավոտ», 19.03.2009), որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլից քննում է Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Քաղաքի ավագանու որոշմամբ, քաղաքապետ Սուրեն Թամազյանի համար գնվել էր 1999 թվականի արտադրության «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենա եւ, ըստ դատախազության, «պետությանը եւ Ախթալա համայնքի օրինական շահերին պատճառել է էական վնաս»:

Դատարանում նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ գնումը կատարվել է ավագանու որոշմամբ՝ «հո ձիով ման չէի՞ գալու»: Իսկ դատախազությունը պնդում է, որ մինչ մեքենա գնելը քաղաքապետը «տնօրինելով համայնքի բյուջեի միջոցները, պարտավոր լինելով ապահովել դրանց նպատակային օգտագործումը, 2007թ. հավաքագրած գումարները չի ուղղել համայնքի եռամյա ծրագրով նախատեսված սոցիալ- տնտեսական հիմնախնդիրների՝ մանկապարտեզների, քաղաքապետարանի շենքի եւ կոյուղագծերի վերանորոգմանը, համայնքի բյուջեում գումար չլինելու պատճառաբանությամբ՝ մասամբ միջոցներ չի հատկացրել պետական բյուջեի եւ պահուստային ֆոնդի հաշվին համաֆինանսավորմամբ քաղաքաշինության եւ ճանապարհաշինության բնագավառներում իրականացված աշխատանքներին»: Դատախազությունը պնդում է, որ մեքենան ձեռք է բերվել շուկայական արժեքից մոտ 2 միլիոն դրամ թանկ, իսկ դատարանը որոշեց նախկին քաղաքապետին մեղավոր ճանաչել եւ տուգանել 200 հազար դրամով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել