Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պարոն Գաբրիել Ջամբարջին

Մայիս 20,2009 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության ատյանի վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել եւ հավանության է արժանացել Մերձավոր Արեւելքի երկրների կրթամշակութային խնդիրների օգնության ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորելու է «Փյունիկ» հիմնադրամը:

Ըստ նախարարության, հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը «վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով, պարոն Գաբրիել Ջամբարջիի օգնությամբ, կիրականացնեն բոլոր ձեռնարկները»:

Լեւոն Սարգսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է, ժամանակին Հայաստանի դեսպանն էր Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, հիմա դասախոսում է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում: Իսկ թե ով է պարոն Գաբրիել Ջամբարջին, ինչ կապ ունի Հայաստանի, հայերի, Սփյուռքի, Սփյուռքի նախարարության հետ՝ նախարարությունը չի տեղեկացնում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել