Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԵՐՈՒՄ ԱՂԵՐՍԵԼ

Մայիս 20,2009 00:00

Մայիսի 8-ին փաստաբան Ստեփան Ոսկանյանը Թբիլիսիի թիվ 8 բանտում հանդիպել է ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, որից հետո հայտարարել, որ Չախալյանը գտնվել է ֆիզիկապես լավ, իսկ հոգեպես՝ գերազանց վիճակում: Նրա նկատմամբ բռնության կամ այլ ազդեցության փաստ չի եղել: «Սակայն մայիսի 6-ի վաղ առավոտյան նրան մեկուսարանի աշխատակիցները ներման խնդրագիր են տվել ստորագրելու, որից Վահագն Չախալյանը կտրականապես հրաժարվել է: Այնուհետեւ 15 րոպե անց նույն աշխատակիցները նրան են ներկայացրել մեկ այլ ակտ, որով իբր նախատեսված է քրեական մեղադրանք՝ ներման խնդրագիրը ստորագրելուց հրաժարվելու համար, որի տակ ստորագրել եւս Վահագն Չախալյանը հրաժարվել է՝ ասելով, որ առանց իր փաստաբանի ներկայության որեւէ փաստաթուղթ չի ստորագրի»,- հայտարարել է Ստեփան Ոսկանյանը: Ըստ փաստաբանի, նույն օրը մեկուսարան են այցելել երկու քննիչ՝ ապրիլի 16-ին Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացված բռնարարքների կապակցությամբ վերջինիս հարցաքննելու: Վահագն Չախալյանը մանրամասն ցուցմունք է տվել իր նկատմամբ իրականացված բռնարարքների փաստի վերաբերյալ, անուններ չի տվել, բայց ասել է, որ եթե նրանք ներկայացվեն ճանաչման, կարող է ճանաչել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել