Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

Մայիս 20,2009 00:00

\"\"Այս օրերին Թբիլիսիում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերը դեռ շարունակվում են: Թեեւ ներկա պահին այդ ցույցերը առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկնում, սակայն մարդկանց մեջ լուրեր են շրջանառվում, որ ընդդիմությունը նոր լիցք է հաղորդելու ցույցերին: Դեպի պառլամենտի շենք տանող բոլոր ճանապարհներին տեղադրված էին վրաններ, այդ հատվածներում երթեւեկությունը չէր աշխատում: Այդ վրանները պատրաստված էին ճաղավանդակների տեսքով, որոնց վրա գրված էր «վանդակ» եւ վրանի համարը: Պառլամենտի շենքի շուրջ նույնպես տեղադրված են բազմաթիվ վրաններ, որոնց համարակալումը, իմ դիտարկմամբ, անցնում էր 400-ից: Վրանների մեջ քնելու տեղերը նախատեսված են մի քանի հոգու համար, վրաններն այս օրերի ընթացքում հիմնականում դատարկ էին: Մեկ ամսից ավել է, ինչ պառլամենտը նիստեր չի գումարում: Երեկոյան ժամը 17-ից հետո ընդդիմության առաջնորդները պառլամենտի շենքի առջեւ կառուցված հարթակից հանդես էին գալիս ելույթներով, այդ ելույթները ցուցադրվում էին մասնավոր մի հեռուստատեսությամբ: Տարբեր աղբյուրների համաձայն, ցույցերի թեժ պահին մասնակիցների թիվը հասել է տասնյակ հազարների:

Ներկա իրավիճակի վերաբերյալ մարդկանց մեջ տարբեր կարծիքներ էին շրջանառվում: Մի մասը գտնում էր, որ Մ. Սահակաշվիլին իրականացրել է որոշակի բարեփոխումներ, սակայն դրանք եղել են ցավոտ շատերի համար, որն էլ պատճառ է հանդիսացել, որ այդ մարդիկ միանան ընդդիմությանը: Մյուս մասը գտնում էր, որ Սահակաշվիլին փորձում է երկրում հաստատել մենիշխանություն, ղեկավարումը ճիշտ չի իրականացնում, իսկ մարդկանց զգալի մասն էլ գտնվում է սոցիալական անապահով վիճակում: Այնուամենայնիվ, այս օրերի ընթացքում ոստիկանությունը չի փորձել ցրել ցույցերը կամ քանդել վրանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել