Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզի գրիպ են 8 հազար 480 մարդ

Մայիս 20,2009 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության լրատվական վարչության տվյալներով, մայիսի 17-ի դրությամբ, 39 երկրում պաշտոնապես H1N1 վիրուսով հարուցված գրիպի 8 հազար 480 դեպք կա: ԱՄՆ-ի կառավարության հաղորդմամբ, մարդկանց շրջանում 4 հազար 714 լաբորատոր հաստատված դեպք կա, որից 4-ն արդեն մահացել է: Համաճարակային գործընթացում ընդգրկվել է 47 ԱՄՆ նահանգ, առավել շատ դեպքերն արձանագրվել են. Իլինոյսում՝ 638, Վիսկոնսինում՝ 613, Տեխասում՝ 506, Կալիֆոռնիայում՝ 504, Նյու Յորքում՝ 242, Արիզոնայում՝ 435, Վաշինգտոնում՝ 246, Միչիգանում՝ 142, Մասաչուսեթսում՝ 138: Իսկ Մեքսիկան հայտնել է 2 հազար 895 լաբորատոր հաստատված դեպքի մասին՝ ներառելով 66 մահվան դեպք:

Կանադայում եւս լաբորատոր զննությամբ հաստատվել է, որ 496, այդ թվում՝ 1 մահվան դեպք կա, Կոստա Ռիկայում 9 դեպք է արձանագրվել, 1 մարդ էլ մահացել է Արգենտինայում: Ավստրալիայում, Ավստրիայում, Դանիայում, Շվեյցարիայում, Էկվադորում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում հաստատվել են մեկական դեպք, Բելգիայում՝ 4, Բրազիլիայում՝ 8, Չինաստանում՝ 5, Կոլումբիայում՝ 11, Կուբայում՝ 3, Սալվադորում՝ 4, Ֆինլանդիայում՝ 2, Ֆրանսիայում եւ Գերմանիայում՝ 14-ական, Գվատեմալայում՝ 3, Իսրայելում՝ 7, Իտալիայում՝ 9, Ճապոնիայում՝ 7, Մալայզիայում՝ 2, Նիդեռլանդներում՝ 3, Նոր Զելանդիայում՝ 9, Նորվեգիայում՝ 2, Պանամայում՝ 54, Կորեայի Հանրապետությունում՝ 3, Իսպանիայում՝ 103, Շվեդիայում՝ 3, Թաիլանդում՝ 2 եւ Մեծ Բրիտանիայում՝ 82 դեպք:

Նշենք, որ Հայաստանում H1N1 վիրուսը մինչեւ երեկվա դրությամբ չի հայտնաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել