Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 50%-ՈՎ

Մայիս 20,2009 00:00

Հայաստանում շարունակվում է բարձրանալ թանկարժեք մետաղների պաշտոնական գները: Ըստ «ՀՀ թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» տվյալների, այս շաբաթ մեկ գրամ ոսկու հաստատված գինը անցյալ շաբաթվա համեմատությամբ՝ աճել է 1,6%-ով, կազմելով 11 հազար 72 դրամ, արծաթի գինը աճել է 2,8%-ով, կազմելով 167,79 դրամ, պալադիումի գինը՝ 0,2%-ով, կազմելով 2773 դրամ: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Աղբյուրի հավաստմամբ, այս շաբաթ, անցյալ շաբաթվա համեմատությամբ, 1,6%-ով նվազել է միայն պլատինի գինը՝ կազմելով 1 գրամի համար 13 հազար 468 դրամ:

Տարեսկզբի համեմատությամբ, ոսկու 1 գրամի գինը բարձրացել է 29%-ով, արծաթի գինը՝ 56%-ով, պլատինի գինը՝ 50%-ով, պալադիումինը՝ 53%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել