2009-ի առաջին եռամսյակում առեւտրային բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 51,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պակաս է 18 մլրդ դրամով կամ՝ 30%-ով: ԿԲ տեղեկացմամբ, նվազել է նաեւ 1 քաղաքացու կողմից փոխանցվող գումարի միջին չափը: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 188 հազար դրամ, որը 2008-ի համեմատությամբ՝ պակաս է ավելի քան 41 հազար դրամով:
Պլաստիկ քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 6,5 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը 2008-ի առաջին 3 ամիսների համեմատությամբ՝ ավելացել է 44,8%-ով: